top of page

Պարտատոմսեր

Հիմնադրված լինելով 2019 թվականին՝ Free Style-ը կարճ ժամանակում դարձել է առաջատար մանրածախ ընկերություններից մեկը՝ ներկայացնելով համաշխարհային նշանակության բրենդների տպավորիչ պորտֆել՝ ներառյալ Levi’s, Puma, New Balance, Boggi Milano, Lee Wrangler, Jack & Jones, Cole Haan, Bestseller Group-ի ամբողջ բրենդային շարքը և բազմաթիվ այլ անվանումներ։

BUY BONDS (1).jpg

Երևան մոլլ

Դալմա Գարդեն մոլլ

Մեգա մոլլ                     

Հյուսիսային պողոտա

Կոմիտաս

Տաշքենդ Սիթի մոլլ

Levi's

BoggiMilano

Հյուսիսային պողոտա

Jeans Union

Ռիո մոլլ

Lee, Wrangler, Levis, JJ, JJXX, Only, Pepe Jeans

Երևան մոլլ

Մեգա մոլ

Արամի փողոց

Jack&Jones

Match

Մետրոնոմ

Ռիո մոլլ

Yas, Noisy Nay, Only, Vero Moda, Pieces, JJXX, 

Puma

Երևան մոլլ

Դալմա Գարդեն մոլլ

Հյուսիսային պողոտա

NewBalance

Հյուսիսային պողոտա

ColeHaan

Դալմա Գարդեն մոլլ

Աբովյան փողոց

Ռիո մոլլ

Թբիլիսի մոլլ

Բաթումի մոլլ

East Point մոլլ

Տաշքենդ Սիթի մոլլ

Ինչու՞ ներդրում կատարել 
Free Style-ի պարտատոմսերում

Վստահություն

նախագիծը անցել է անկախ ֆինանսական աուդիտ և ճանաչվել է կայուն ու վստահելի։

Բարձր եկամտաբերություն

տարեկան 13%՝ շուկայից բարձր տոկոսադրույքով։
 

Առանց հարկման եկամուտի ստացում

տոկոսային եկամուտը չի հարկվում։
 

Կայուն եկամուտ

տոկոսների վճարում՝ կիսամյակային պարբերականությամբ։
 

Նվազագույն գումարի ցածր շեմ

նվազագույն ներդրում՝ ընդամենը 100,000 դրամ
 
Gemini_Generated_Image_e6nybee6nybee6ny.jpeg

ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԱՌԱՋԱՐԿ

«ՖՐԻ ՍԹԱՅԼ» ՍՊԸ
դրամային և դոլարային պարտատոմսերի հրապարակային առաջարկ

ՀՀ կենտրոնական բանկի նախագահի 2025թ. դեկտեմբերի 10-ի Թիվ N 1/465 Ա որոշմամբ գրանցվել է «ՖՐԻ ՍԹԱՅԼ» ՍՊԸ անվանական արժեկտրոնային պարտատոմսերի Ծրագրային ազդագիրը:

«ՖՐԻ ՍԹԱՅԼ» ՍՊԸ անվանական արժեկտրոնային պարտատոմսերի հերթական տեղաբաշխումն իրականացվելու է 2025 թվականի դեկտեմբերի 24-ից մինչև 2026 թվականի փետրվարի 10-ը ժամը 16:30-ն ընկած ժամանակահատվածում:

Պարտատոմսերի ձեռքբերման համար ներդրողները սահմանված կարգով պետք է լրացնեն և պատշաճ կերպով «Կուբ Ինվեսթ» ՓԲԸ առաքեն կամ ներկայացնեն Պարտատոմսերի ձեռքբերման հայտ/հայտեր:

Պարտատոմսերի ձեռքբերման հայտի լրացումից և պատշաճ կերպով «Կուբ Ինվեսթ» ՓԲԸ առաքումից հետո, սակայն ոչ ուշ քան պարտատոմսերի ձեռքբերման օրվա ժամը 16:30-ը պարտատոմս ձեռք բերել ցանկացող իրավաբանական և/կամ ֆիզիկական անձինք պետք է վճարում կատարեն թողարկման նպատակով Էվոկաբանկ ԲԲԸ-ում բացված 1660030016400900 հաշվեհամարին՝ պարտատոմսերի ձեռքբերման հայտ-հանձնարարականում նշված քանակի պարտատոմսեր ձեռք բերելու համար: 

Ծրագրային ազդագրի և Թողարկման վերջնական պայմանների էլեկտրոնային տարբերակը կարելի է բեռնել հետևյալ https://cubeinvest.am/ կայքից, իսկ թղթային տարբերակները` այցելելով «Կուբ Ինվեսթ» ՓԲԸ Վազգեն Սարգսյան 10 հասցեով:

Gemini_Generated_Image_2dl7w32dl7w32dl7.jpeg
ԴԱՍԸ
Անվանական արժեկտրոնային
ՏԵՂԱԲԱՇԽՈՂԸ
«Կուբ Ինվեսթ» ՓԲԸ
ԱՐԺԵԿՏՐՈՆՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ՊԱՐԲԵՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
3 ամիս պարբերականությամբ
ԱՐԺԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ
13․00%
ՄԱՐՄԱՆ ԱՄՍԱԹԻՎ
24/12/2028
ԹՈՂԱՐԿՄԱՆ ԱՄՍԱԹԻՎ
24/12/2025
ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏ
36 ամիս
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԾԱՎԱԼԸ
1,500,000,000 ՀՀ դրամ
ԱՆՎԱՆԱԿԱՆ ԱՐԺԵՔԸ
100,000 ՀՀ դրամ
ԱՄՏԾ
AMFSTLB21ER4
ՔԱՆԱԿԸ
15,000 հատ
Gemini_Generated_Image_rz3aeqrz3aeqrz3a.jpeg

Փաստաթղթեր

Խորհրդի նախագահ
Սոնա Մկրտչյան — ծնվել է 1995 թվականին Հայաստանում։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է համալսարան՝ կիրառական մաթեմատիկայի և ինֆորմատիկայի բաժին, որտեղ ստացել է բակալավրի աստիճան։ Այնուհետև շարունակել է կրթությունը մագիստրատուրայում՝ Software Engineering մասնագիտությամբ։
Մասնագիտական կարիերան սկսել է որպես C++ ծրագրավորող։ Աշխատանքի ընթացքում ձեռք է բերել ծրագրավորման, համակարգերի նախագծման և տեխնիկական խնդիրների լուծման խորքային փորձ։ Զուգահեռաբար զբաղվել է նաև դասավանդմամբ՝ փոխանցելով ծրագրավորման գիտելիքները ուսանողներին և սկսնակ մասնագետներին։
Հետագայում իր գործունեությունը տեղափոխել է բիզնես ոլորտ՝ համադրելով տեխնիկական մտածողությունը կառավարման և ձեռնարկատիրական հմտությունների հետ։

Խորհրդի անդամ - Տնօրեն

Արման Վլադիկի Հարությունյան — ծնվել է 1979 թվականի ապրիլի 5-ին։
1986–1996 թվականներին սովորել է Երևանի թիվ 92 միջնակարգ դպրոցում։ 1996–2000 թվականներին ուսանել է Երևանի պետական ճարտարագիտական համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետում՝ ստանալով բարձրագույն կրթություն։
Մասնագիտական գործունեությունը սկսել է բիզնես ոլորտում և երկար տարիներ զբաղվում է ձեռնարկատիրությամբ ու կառավարչական գործունեությամբ։
2002 թվականից հանդիսանում է «Ջոլի Ֆեմիլի» ՍՊԸ-ի տնօրեն։
2018 թվականից՝ «Ֆրի Սթայլ» ՍՊԸ-ի տնօրեն։
2025 թվականից նաև «Վի Առ Էյչ» ՍՊԸ-ի տնօրենն է։
Արմանը ունի բազմամյա փորձ բիզնեսի կառավարման, ընկերությունների զարգացման և ռազմավարական ղեկավարման ոլորտներում։

Խորհրդի անդամ
Զոհրակ Բենիամինի Անտոնյան՝ ծնվել է 18.01.1980թ-ին Նոր Հաճըն ավանում։ 1986-1997թթ սովորել է Նոր Հաճընի թիվ 1 միջնակարգ դպրոցում։ 1997-2001թթ սովորել է՝ Հայաստանի Պետական Ճարտարագիտական համալսարանի՝ Մեքենաշինության և սարքաշինոպթյան դեպարտամենտում ստացել բակալավրի որակաորում։ 2001-2003թթ ծառայել է ՀՀ ԶՈՒ- ում։ 2015-2021թթ աշխատել է ՝ ՀՀ ԱՆ Մաշկաբանության և սեռավարակաբանության բժշկագիտական կենտրոն ՓԲԸ-ում . վարչատնտեսական  մասի փոխտնօրեն։ 2024թ-ից զբաղվում է ձեռնարկատիրությամբ։ Ամուսնացած է ունի երեք երեխա։

Cube Invest

Պարտատոմսերի ձեռքբերման հետ կապված բոլոր հարցերով խնդրում ենք կապ հաստատել`
 
+374 11 800 810
bottom of page